Պետությունը ստիպված կլինի ավելի թանկ գնել ապրանքների դրոշմակնիքները: Այս մասին կառավարության նիստում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, հայտարարել է Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:

Նոր դրոշմակնիքները կկիրառվեն 2016-ի հունվարի 1-ից: Նախկին դրոշմակնիքներից յուրաքանչյուրի արժեքը 3,5 դրամ էր, նորերն արժեն 4,4 դրամ:

Այս փոփոխությունը պայմանավորված է արտարժույթների փոխարժեքների փոփոխությամբ՝ հաշվի առնելով այն, որ դրոշմակնիքները գնվում են դրսից, հավելել է Ալավերդյանը: Նրա խոսքով, ուսումնասիրվել են բոլոր հնարավոր գնային առաջարկները եւ ընտրվել է ամենաէժանը: