Anonymous ցանցահենային խմբավորումը մի քանի ցուցում է հրապարակել սկսնակների համար, որոնցում նկարագրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների դեմ համացանցում պայքարելու տարբեր միջոցները։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով International Business Times-ը։
Պայքարի միջոցները ներառում են ԻՊ-ի հետ կապ ունեցող կայքերը կոտրելու միջոցների նկարագրությունը, ինչպես նաեւ օգտակար ցուցումներ այն մասին, թե ինչպես հայտնաբերել գրոհայինների հաշիվները։ Ընդհանուր առմամբ Anonymous-ը 3 ցուցում է հրապարակել։
ԻՊ կայքերի աշխատանքը խափանելու հիմնական միջոցների թվում DdoS եւ MITM հարձակումներն են։





























