ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 25-ին կայցելի Թուրքիա՝ Ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական համատեղ խմբի 5-րդ նիստին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ պլանավորվում է Սիրիայի հարցով կարծիքների փոխանակում կատարել, քննարկել իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի հյուսիսում։ «Խոսք կգնա նաեւ Կիպրոսի խնդրի կարգավորման մասին։ Ուշադրության կենտրոնում են լինելու ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձացրաման հարցերը»,- ասել է Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























