Չինական «Հուաչուն-19» բեռնանավը անձնակազմի 11 անդամի հետ ջրասույզ է եղել Դեղին ծովում` Լյանյունգան քաղաքի առափնյա հատվածում: Ինչպես տեղեկացրել է լրատվական «Սինա» պորտալը, ներկայումս փրկված է հինգ մարդ, վեց հոգի անհետ կորած է համարվում:
4 հազար տոննա գլանային պողպատով բեռնված նավը Ցինդաոյից ուղեւորվում էր դեպի Հուանդուն նահանգ: Իշխանությունները ճշտում են խորտակման պատճառը: Որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:





























