Շանհայում ավարտվեց  The Grand Slam Final Chess Masters սուպերմրցաշարի առաջին տուրը, եւ Լեւոն Արոնյանը գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մեր գրոսմայստերը սեւերով պարտության մատնեց չինացի Վան Հաոյին: Արոնյանի գլխավոր մրցակիցները` Վլադիմիր Կրամնիկն ու Ալեքսեյ Շիրովը խաղացին ոչ ոքի: Վաղն Արոնյանի մրցակիցը կլինի Շիրովը: Երկու շրջանով անցկացվելիք մրցաշարի առաջին երկու տեղերը զբաղեցրած գրոսմայստերները հոկտեմբերին Իսպանիայի Բիլբաո քաղաքում համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենի եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանդի հետ կվիճարկեն Մեծ Սաղավարտը, որի տիրակալը գործնականում կարող է համարվել այս տարվա աշխարհի չեմպիոնը: Պարտիաների ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել մեր կայքի միջոցով, սեղմելով՝

 

1-ին տուր – 3/9/2010

1
Վան Հաո - Լեւոն Արոնյան 0 – 1  
2 Վլադիմիր Կրամնիկ - Ալեքսեյ Շիրով 1/5-1/5  

2-րդ տուր – 4/9/2010

1 Լեւոն Արոնյան - Ալեքսեյ Շիրով    
2 Վան Հաո - Վլադիմիր Կրամնիկ    

3-րդ տուր – 5/10/2010

1 Վլադիմիր Կրամնիկ - Լեւոն Արոնյան    
2 Ալեքսեյ Շիրով - Վան Հաո    

4-րդ – 6/9/2010

1 Լեւոն Արոնյան - Վան Հաո  

 

2 Ալեքսեյ Շիրով - Վլադիմիր Կրամնիկ    

5-րդ – 7/9/2010

1 Լեւոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ    
2 Վան Հաո - Ալեքսեյ Շիրով    

6-րդ – 8/10/2010

1 Ալեքսեյ Շիրով - Լեւոն Արոնյան    
2 Վլադիմիր Կրամնիկ - Վան Հաո