Հասարակությունը հոգնել է ընդդիմության պոպուլիզմից։ Այս մասին նոյեմբերի 19-ին ՀՀ խորհրդարանում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բադասարյանը՝ ներկայացնելով 2016թ. բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության կարծիքը։

Նրա խոսքով՝ բովանդակային գնահատականներ տալու փոխարեն ընդդիմությունը մտածում է ժողովրդին գեղեցիկ, բայց չստուգված բառերով դուր գալու մասին։ Այսինքն՝ խուսափում է ըստ էության քննարկումներից։

«Երկրին նոր մարդիկ են պետք։ Ո՞վ է այս մասին խոսում։ Նրանք, ովքեր փախան 98թ.-ին։  Փախան, որովհետեւ հիմքից քանդել էին երկիրը։ Իսկ հիմա ցանկանում են վերադառնալ եւ վրեժ լուծել սեփական ժողովրդից»,- ասել է Բաղդասարյանը։