Իշխանության համար վերարտադրվելու ամենալավ միջոցը գործող սահմանադրությունն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Իրապատում» հեռուստանախագծի շրջանակում ասաց Վայոց ձորի Մալիշկա գյուղ այցելած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը։

«Ընդդիմությունը միշտ պատճառաբանում է, որ սահմանադրական փոփոխություններն իշխանությունն անցկացնում է իշխանության վերարտարության համար, սակայն, պետք է հասկանալ, որ գործող սահմանադրությունը ամենալավ միջոցն է իշխանափոխության համար»,-ասաց Վարդան Այվազյանը։

«Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի» նախագահ Թամարա Գեւորգյանն էլ նշեց, որ Հայաստանում պետք է իշխանությանը փոխել, ոչ թե սահմանադրությունը։

«Որակի փոփոխություն է հարկավոր, ոչ թե սահմանադրության։ Պետք է հասնել այն մակարդակին, որ մենք հասկանանք եւ ընտրենք ճիշտ իշխանություն»,-ասաց նա։

Նշենք, որ «Հարավ» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը: Իսկ «Ոչ»-ի ճակատից  են հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: