Գործարարների խոսքով, հարկային ծառայությունը նրանց առայժմ այնպես չի անհանգստացնում, ինչպես նախկինում: Այդ մասին նոյեմբերի 19-ին խորհրդարանում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` 2016-ի բյուջեի նախագծի վերաբերյալ իր կուսակցության տեսակետը ներկայացնելիս:
Նրա կարծիքով, բացասական ակնկալիքների ֆոնը, թվում է, շտկվում է: Այդ մասին պետք է խոսել, եւ որքան հնարավոր է` հաճախ: «Այդ դեպքում մարդիկ կհավատան, որ հիմա բիզնեսի մեջ փող ներդնելը վտանգավոր չէ: Այժմ շատ կարեւոր է, որ կառավարությունն իր տնտեսական բարեփոխումների փիառն անի», - նշել է պատգամավորը:





























