Պորտուգալիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան եկող տարվա հունվարի 24-ին:  Երկրի գործող ղեկավար Աննիբալ Կավակու Սիլվան համապատասխան հրաման է ստորագրել:  

Երկրի օրենսդրության համաձայն, 2006-ից երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնող Կավակու Սիլվան չի կարողանա առաջադրվել, որովհետեւ երկու ժամկետ անընդմեջ զբաղեցրել է նախագահի պաշտոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: