RT հեռուստաալիքի աշխատակիցները չեն տուժել Թել Ավիվում դանակով զինված անհայտ անձի հարձակումից, թվիթերի իր էջում գրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
«Իսրայելում մեր բոլոր մարդիկ ողջ ու անվնաս են: Խոսել եմ հետները: Նրանք հարձակումն իրենց աշխատանքի հետ չեն կապում», -ասել է նա, տեղեկացնում է RT-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թել Ավիվում հարձակման հետեւանքով երկու մարդ է զոհվել:





























