ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հայ զինվորի փոխանցումը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Մենք ողջունում ենք շփման գիծը հատած հայ զինվորի փոխանցման՝ Ադրբեջանի մարդասիրական քայլը»,- նշել է ամերիկացի դիվանագետը:

Հիշեցնենք. ԼՂՀ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը նախօրեին վերադարձվել է Ադրբեջանից: Երիտասարդն ադրբեջանական կողմում էր հայտնվել 2015 թվականի մարտի 22-ին: Խախտելով միջազգային իրավունքի դրույթները՝ ադրբեջանական կողմն Անդրանիկ Գրիգորյանի հետ հարցազրույց էր հրապարակել: Ղարաբաղյան կողմն այն շինծու էր անվանել: