Ռուսական ռմբակոծիչների հարվածների արդյունքում ոչնչացվել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շտաբ-կայանը, ինչպես նաեւ երեք խոշոր նավթային համալիրներ եւ նավթի արդյունահանման կայան: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կարտապոլովը:

«Հարվածների արդյունքում ոչնչացվել են շտաբ-կայան, վառելիքի եւ զինամթերքի երեք պահեստներ, պայթուցիկ սարքերի արտադրության գործարան, հրամանատարական կետ, ականանետերի արտադրության եւ վերանորոգման արտադրամաս, ինչպես նաեւ երեք խոշոր նավթային համալիրներ եւ նավթի արդյունահանման կայան»,- ասել է նա: