Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար հողօգտագործման եւ ջրօգտագործման ռազմավարություն է անհրաժեշտ: Հայաստանի Ազգային ժողովում նոյեմբերի 19-ին կայացած երկրի 2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Մեզ մոտ դեռեւս ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու ըմբռնում չկա: Երեւանի պետհամալսարանի տնտեսագիտության դոկտոր Հայկ Սարգսյանը մշակում է իմ նշած ռազմավարությունը: Այն արմատապես կփոխի մեր երկրի տնտեսական իրավիճակը»,- հավելեց Արծվիկ Մինասյանը:
Ցավոք, ըստ նրա, Հայաստանի պետբյուջեն միայն իրավիճակային որոշումների վրա է հիմնվում: Դա ՀՅԴ-ին խանգարում է հանդես գալ դրա ընդունման օգտին:




























