Նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Առափնյա փողոցի թիվ 63 տան հասցեին կից անասնագոմի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արթուր Մ.-ին եւ 1985 թ. ծնված Լիանա Մ.-ին, ովքեր խոստովանական բացատրություններ են տվել, որ նախնական համաձայնության գալով` մուտք են գործել 1955 թ. ծնված Վարդան Մ.-ին պատկանող, Էջմիածին քաղաքի «Չոբանքյարա» կոչվող տարածքում գտնվող անասնագոմ եւ այնտեղից գողացել մեկ խոշոր եղջերավոր անասուն:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի բաժին: