Հայաստանում ձեռնարկությունները ոչ միայն չեն քչացել, այլ, ընդհակառակը, ավելացել են։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը 2016թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Ըստ նախարարի, հայտարարությունները, թե փոքր բիզնեսը զանգվածաբար փակվում է, անհիմն են։ Պաշտոնական վիճակագրությամբ, նոյեմբերի 1-ի դրությամբ ֆիննախում գրանցված  է 67830 հարկատու, իսկ 2014թ. այդ թիվը եղել է 58163։ Ալ խոսքով, աճը կազմել է 17 տոկոս։

Ըստ Խաչատրյանի, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ կառավարությունը կրկնակի բարձրացրել է շրջանառության հարկահանության շեմը։

«Իհարկե, ինչ-որ ձեռնարկություններ փակվում են, բայց պատճառը ոչ թե հարկերն են կամ օրենսդրությունը, այլ մրցակցությունը, ֆինանսական միջոցների մատչելիությունը։ Իսկ շատերը չեն կարողանում արդյունավետ կառավարել իրենց ծախսերը»,- ասել է նախարարը։