Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ-ն հրապարակել է ռուսական ավիացիայի հրթիռակոծումների հետեւանքով զոհված մի քանի իսլամիստ հրամանատարների անունները։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԳՇ օպերատիվ կառավարման պետ Անդրեյ Կարտապոլովն ասել է, թե Սիրիայում ԻՊ գրոհայինները խոստովանել են Հալեպի նահանգում երեք դաշտային հրամանատարների ոչնչացման փաստը։

«Ռուսական ավիացիայի հարվածներից սպանվել են Աբու Նուրլբագասին, Մուհամեդ իբն Հայրաթը, Ալ-Օքաբան, որոնք գործում էին Հալեպի շրջանում»,- ասել է Կարտապոլովը։