2016 թվականին Հայաստանում պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 201.3 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 418 մլն դոլար - խմբ.) կամ ՀՆԱ-ի 3.7%-ը: Այս մասին նշված է նոյեմբերի 19-ին խորհրդարանում քննարկված Հայաստանի 2016 թվականի պետբյուջեի նախագծում:

Այդ գումարից ռազմական կարիքների համար կհատկացվի շուրջ 193.5 մլրդ դրամ, ականազերծման մարդասիրական ծրագրերի համար՝ 264 մլն դրամ, ԵԱՀԿ-ում Հայաստանի զինվորական ներկայացուցչության պահպանության ծախսերի համար՝ 47.6 մլն դրամ: