Նոյեմբերի 19-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ խաղատներից մեկի դիմաց վրաերթ է տեղի է ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Սեւան-Երեւան ճանապարհի 12-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Արտյոմ Խաչատրյանին եւ դիմել փախուստի, ինչի արդյունքում վերջինս մահացել է:
Կատարվում է քննություն:





























