Նոյեմբերի 18-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նոյեմբերի 19-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված ուղեւորներից մեկը` 1996 թ. ծնված Սարգիս Հայրապետյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:





























