Նոյեմբերի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Նոր Գյուղ-Աբովյան ճանապարհին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով տղային տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: