Նոյեմբերի 16-ին, ժամը 14.30-ին, 1942 թ. ծնված Սենիկ Մ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 10-ին, ժամը 10.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, տան բանալին թաքստոցից վերցնելու եւ դուռը բացելու միջոցով ննջասենյակից գողացել են 50.000 դրամ, բանկային քարտը, որի մեջ եղել է 108.000 դրամ եւ 4 կգ մակարոն` պատճառելով ընդհանուր 160.000 դրամի վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ նոյեմբերի 17-ին ամուսիններ`1992 թ. ծնված Սուսաննա Թ.-ի եւ 1983 թ. ծնված Դավիթ Հ.-ի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին: Նույն հանցագործությունը կատարելու կասկածանքով նոյեմբերի 18-ին ձերբակալվել են 1991 թ. ծնված Համլետ Հ.-ն եւ1991 թ. ծնված Գեւորգ Մ.-ն:

Նախաքննությունը շարունակվում է: