Carlson Rezidor հյուրանոցների միջազգային ցանցը, որի մեջ է մտնում Մալիի Բամակո քաղաքում ահաբեկիչների գրոհած հյուրանոցը, հայտնել է, որ հյուրանոցում մնում է 125 կենվոր եւ 13 աշխատակից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ այսօր մոտ 10 գրոհայիններ հարձակվել էին Radisson Hotel Bamako-ի վրա եւ պատանդ էին վերցրել 170 մարդու, այդ թվում՝ հյուրանոցի 140 հյուրերի եւ 30 աշխատակիցների։
Ըստ վերջին տեղեկությունների՝ հարձակման զոհ են դարձել 3 մարդ՝ մեկ ֆրանսիացի եւ 2 տեղաբնակ։ Ուժայինները հյուրանոցից տարհանել են մոտ 80 մարդու։ Նախնական տվյալներով՝ պատանդների թվում կարող են լինել Turkish Airlines-ի աշխատակիցները, 20 հնդիկ, 10 չինացի եւ ֆրանսիացներ։





























