2015թ. դեկտեմբերին Մոսկվայում կարող է կայանալ ՀԱՊԿ բարձր մակարդակի նիստ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հիշեցնեմ, որ դեկտեմբերին Մոսկվայում պլանավորված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ։ Ինչպես նաեւ, ըստ երեւույթին, կկայանա ՀԱՊԿ բարձր մակարդակով հանդիպում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ նիստ անցկացնելու մասին որոշումը կկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում։