Ֆրանսիայում Airbus-ի գործարանից պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է 200 մարդ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։

Գործարանի աշխատակիցները հայտնաբերել էին ռումբ հիշեցնող կասկածելի օբյեկտ՝ լարերով իրար միացված մի քանի շիշ։

Հանգամանալից զննումից հետո սակրավորները պարզել են, որ դա եղել է ռումբի կաղապար, որը իրենից վտանգ չի ներկայացրել։