Եվրամիության երկրները համաձայնության են եկել արտաքին սահմաններին վերահսկողության ուժեղացման պլանների շուրջ, ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնեւը ներքին գործերի եւ արդարադատության նախարարների մակարդակով ԵՄ-ի Խորհրդի արտակարգ նիստի ավարտին: 

 Նրա խոսքով, Փարիզը անվտանգության հետ կապված երեք կետի վերաբերյալ  աջակցություն է ստացել, դրանք են` ավիաուղեւորների վերաբերյալ տվյալների փոխանակման համակարգի գործարկում, զենքի առեւտրի արգելք, ինչպես նաեւ արտաքին սահմանների վերահսկողություն, տեղեկացնում է   РБК-ն` վկայակոչելով Reuters-ին:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ԵՄ-ի ներքին գործերի եւ արդարադատության նախարարները Եվրահանձնաժողովին հանձնարարել են առաջարկներ ներկայացնել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Շենգենի օրենգրքում կետային փոփոխություններ մտցնելու մասին: