Նոյեմբերի 19-ի երեկոյան Մեծ Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել ռուսական ռմբակոծիչներին Ատլյանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ընթացքում ուղեկցելու համար, տեղեկացրել են բրիտանական ռազմական գերատեսչությունից: 

«Typhoon ինքնաթիռները օդ են բարձրացել շոտլանդական Լոսսիմուտ ավիաբազայից` ռուսական երկու Տու-160-ների ճանապարհը կտրելու համար. վերջիններս թռչում էին Ատլանտյան օվկիանոսի միջազգային օդային տարածքի այն հատվածով, որը Մեծ Բրիտանիայի պատասխանատվության գոտում է:  Կործանիչները ռմբակոծիչներին ուղեկցել են մինչեւ վերջիններիս` բրիտանական տարածքից դուրս գալը»,- ասել է նախարարության ներկայացուցիչը, տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:

Սեպտեմբերի 10-ին եւս նմանատիպ դեպք էր պատահել: Այն ժամանակ եւս Լոսիմուտից կործանիչներ էին օդ բարձրացել   երկու Տու-160-ի ճանապարհը կտրելու համար:   2015-ի ապրիլին եւս Լոսիմուտի հերթապահ ուժերը օդ են բարձրացել   Տու-95МС ինքնաթիռների դեմ: