Սիսակյան 3 եւ Բաղրամյան 4-րդ նրբանցք 15 հասցեների  չորրորդ կարգի վթարային շենքերի թվով 8 ընտանիքներ ստացել են  նորակառույց  շենքերում բնակարան հատկացնելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Սիսակյան 3 հասցեի չորրորդ կարգի վթարային հանրակացարանային շենքում դեռ բնակվող 3 ընտանիք կվերաբնակեցվի Սիսակյան 16 շենքում, իսկ Բաղրամյան 4-րդ նրբանցք 15 հասցեի   չորրորդ կարգի վթարային շենքի 5 ընտանիք կվերաբնակեցվի  Շինարարների 15 հասցեում գտնվող նորակառույցում: 

Նոր բնակարանների բանալիներ ստացած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել քաղաքային իշխանություններին տարիներ շարունակ անլուծելի թվացող բնակարանային խնդրին լուծում տալու համար եւ նշել են, որ նոր բնակարաններ ունենալն իրենց համար երազանք էր, որն այսօր իրականություն դարձավ: