Նոյեմբերի 20-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 62-րդ կմ-ում «Վոլկսվագեն տուարեգ» մակնիշի 25 ՕՕ 045 պետհամարանիշի (վարորդ Մ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել էլ. սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Մ.Գ.-ը (ծնված 1985թ.) եւ ուղեւոր Ա. Հ.-ը (ծնված 1965թ.) հոսպիտալացվել են Սեւան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: