Հայաստանի «սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի վերաբերյալ տեղեկատվության տարածումից հետո ծավալված քննարկումներն ու գործողությունները եւս մեկ անգամ փաստեցին, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելությունը հանրության կողմից, ցավոք, ընկալվում է որպես միակ ընդունելի վերաբերմունք: Այդ մասին ասվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Մինչ այժմ Ռոբերտ Ահարոնյանի կողմից ատելության ու բռնության կոչերը պատշաճ գնահատականի չէին արժանանում իրավապահ մարմինների կողմից` չնայած, որ դրա համար կային բոլոր իրավական հիմքերն ու փաստերը: Իսկ իր սեռական կողմնորոշման բացահայտումից հետո էլ պարոն Ահարոնյանը ոչ թե զղջում է իր հոմոֆոբ գործողությունների համար, այլ հրապարակային սպառնալիքներ ու մեղադրանքներ է հնչեցնում եւ նույնիսկ այցելում տարբեր մարդկանց տներ, ովքեր Ֆեյսբուք սոցիալական ցանցի իրենց էջերում տարածել են իր մասնակցությամբ հայտնի տեսանյութը:

Կոչ ենք անում ՀՀ Ոստիկանությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Ահարոնյանի ապօրինի գործողությունների եւ հրապարակային սպառնալիքների վերաբերյալ, որոնք ինքնիրավչություն են եւ անձի տեղեկատվություն տարածելու իրավունքի նկատմամբ ոտնձգություն են հանդիսանում: Միաժամանակ շեշտում ենք, որ Ռոբերտ Ահարոնյանի սպառնալիքների թիրախ անձանց անվտանգության չապահովումը կդիտարկվի որպես ՀՀ Ոստիկանության կողմից այդ բռնությունների ուղղակի աջակցություն»,- ասվում է հայտարարության մեջ: