Հռոմի օդային տարածքով 1 տարի թռիչքներ չեն իրականացվի: Իտալական La Repubblica պարբերականի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է քաղաքի պրեֆեկտ Ֆրանկո Գաբրիելլին:
Կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են կաթոլիկ եկեղեցու հոբելյանական տարվա առիթով, որը տեւելու է 2015 թվականի դեկտեմբերի 8-ից մինչեւ 2016-ի նոյեմբերի 20-ը:
«Հավանական է, որ մեր ամբողջ երկիրը, մասնավորապես՝ Հռոմը, կարող է անորոշ սպառնալիքների օբյեկտ դառնալ: Մեր քաղաքացիներին ուղերձն այսպիսին է. շարունակել ապրել նորմալ եւ ճիշտ կյանքով»,- հայտարարել է նա:





























