Հինգշաբթի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անտեր թողնված առարկաների պատճառով տագնապի ազդանշանով մեկ օրվա ընթացքում երեք անգամ փակել են մետրոն: Այս մասին գրում է La Stampa պարբերականը:

Առաջին դեպքում դա կոտրված նարգիլե է եղել, երկրորդ դեպքում՝ սննդով փաթեթ: Դրանց պատճառով փակել են ոչ միայն կայարաններ, այլեւ մետրոյի ամբողջական գծեր:

Սայլակի պատճառով ժամանակավորապես փակել են նաեւ Միլանի մետրոյի մի ճյուղը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ից Հռոմի բոլոր կայաններում ոստիկաններ են հերթապահում: