Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Զրույցի ընթացքում կողմերը նշել են «ԻՊ-ին ահաբեկչական այլ խմբավորումներին կոլեկտիվ հակահարված տալու անհրաժեշտությունը՝ Սիրիայի կառավարության եւ սիրիական ընդդիմության լայն հատվածի ներկայացուցիչների պատվիրակության միջեւ բանակցությունների շուրջ ջանքերի ակտիվացմանը զուգահեռ»:
Նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են նաեւ միջազգային օրակարգի, երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:





























