Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողություններում ներգրավված ռուսաստանցի զինվորականներին կոչ է արել չնվազեցնել գործողությունների բարձր մակարդակը:

«Խնդիրներն իրականացվում են, եւ լավ են իրականացվում»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը:

«Բայց դա դեռեւս բավարար չէ՝ Սիրիան ահաբեկիչներից, զինյալներից մաքրելու եւ Ռուսաստանը հնարավոր ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար»,- երկրի ղեկավարի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

«Մեր առջեւ հսկայածավալ աշխատանք կա, եւ հույս ունեմ, որ վերջին փուլերը կանցկացվեն նույնքան որակյալ, պրոֆեսիոնալ եւ ցանկալի արդյունք կտան»,- հավելել է Վլադիմիր Պուտինը: