Հռոմում Կոլիզեյի մուտքի առջեւ մետաղորսիչ սարքեր կտեղադրեն՝ Փարիզի ահաբեկչություններից հետո անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Այս մասին տեղեկացրել է թանգարանի մամուլի ծառայության ղեկավար Քրիստիանո Բրուգիտտան:
Ենթադրվում է, որ մետաղորսիչ սարքերը կտեղադրվեն Կոլիզեյի առջեւի հրապարակում: Առայժմ չի հստակեցվում, թե ինչպես է կազմակերպվելու զբոսաշրջիկների մուտքը պատմական հուշարձանի տարածք:
Ըստ Gazeta.ru-ի, օրական 10-12 հազար մարդ է այցելում Կոլիզեյ: Ամերիկյան իշխանություններն Իտալիային նախազգուշացրել է Փարիզի ահաբեկչություններից հետո զինյալների հնարավոր հարձակումների մասին:





























