Բելառուսի Գրոդնենսկի մարզային դատարանը մահվան է դատապարտել տղամարդու, որին մեղավոր են ճանաչել սպանությունների, գողությունների եւ կողոպուտի մեջ: Այս մասին հաղորդում է Բելառուսի Գերագույն դատարանի կայքը: Նրան դատապարտել են գնդակահարության՝ գույքի առգրավմամբ:
Նախկինում դատապարտված Լիդսկի շրջանի 29-ամյա բնակիչը մեղավոր է ճանաչվել մի քանի գողություններում, ինչպես նաեւ մարմնական ծանր վնասվածք հասցնելով կողոպուտի մեջ: Տղամարդն առանձնահատուկ դաժանությամբ երկու անձի է սպանել, ինչպես նաեւ մահափորձ կատարել՝ մեկ այլ հանցագործություն թաքցնելու համար:
Բելառուսը միակ երկիրն է Եվրոպայում, որտեղ մահապատիժ է կիրառվում: 1996 թվականին այն չեղարկելու հարցը դրվեց համաժողովրդական հանրաքվեի, սակայն բնակչության 80.5%-ն արտահայտվեց պատժի այս տեսակի պահպանման օգտին:





























