Մալիի մայրաքաղաք Բամակոյի Radisson հյուրանոցում ահաբեկիչների զինված հարձակման հետեւանքով առնվազն 22 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացրել են աֆրիկյան երկրի ուժային կառույցների աղբյուրները:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հյուրանոցում զինյալները 170 հոգու են պատանդառել. 140 այցելուի եւ 30 աշխատակցի: Մալիի անվտանգության ծառայությունների տեղեկացմամբ, զինյալները հյուրանոցի տարածք են մտել դիվանագիտական համարանիշով ավտոմեքենայով: Հյուրանոցի գրոհն ավարտվել է, զինյալների մոտ այլեւս պատանդներ չկան:
Պատանդներին ազատագրելու գործողության ընթացքում 2 ահաբեկիչ է սպանվել:





























