Բելգիան դարձել է Եվրամիության անդամ վերջին պետությունը, որը վավերացրել է Ուկրաինայի հետ ԵՄ ասոցացման մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Բրյուսելի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագիրը: Հիմա մեզ հետ ասոցացումը վավերացրել են բոլոր պետությունները: Փա՛ռք Ուկրաինային»,- նոյեմբերի 20-ին Twitter-ում գրել է Պորոշենկոն:

Նշենք, որ Եվրամիության ասոցացման մասին համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու համար պետք է այն վավերացնեն ԵՄ անդամ բոլոր 28 երկրները: