Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, նոյեմբերի 20-ին հավանության է արժանացրել «Արտակարգ դրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որոնք թույլ են տալիս Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել 3 ամսով:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, քվեարկությանը 348 հոգի է մասնակցել: «Կողմ» է քվեարկել 336 պատգամավոր, «դեմ»՝ ոչ ոք:

Սպասվում է, որ առաջիկայում նախագահ Ֆրանսուա Օլանդը կստորագրի օրենքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով, վերջին տվյալներով, 130 մարդ է զոհվել, շուրջ 300 հոգի վիրավոր է: