Մոսկվայի կենտրոնում ՝ համառուսաստանյան պետական հեռուստաընկերության շենքի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել: Այդ մասին հաղորդել է Մոսկվայի ՆԳՆ վարչության ներկայացուցիչը:
Նրա տվյալներով, ոստիկանները ձերբակալել են տղամարդուն առավոտյան ժամը 5:50-ին՝ Յամսկայա փողոցի վրա:
Նա փորձել է ներխուժել համառուսաստանյան պետական հեռուստաընկերության շենք: Չարագործը ներքին զորքերի նախկին ենթասպա է, 56-ամյա Վալերի Պոդոլյակը: Վերջին շրջանում նա վարորդ էր աշխատում, բայց, մնալով առանց աշխատանքի, զինվելով մինչեւ ատամների ծայրը, փորձել էր մտնել հեռուստաընկերության շենք՝ պատմելու իր դարդուցավի մասին:



























