Բելգիայի ոստիկանության աշխատակիցները վեց երիտասարդի են ձերբակալել Բրյուսելի մոտ գտնվող այն լցակայանում, որտեղ մի քանի անգամ բենզին էր լցրել Փարիզի ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող  Սալահ Աբդեսլամը, գրում է  Gazeta-ն, վկայակոչելով  Libre Belgique-ին:

Գործողության մեջ ներգրավվել է ոստիկանության մի քանի միկրոավտոբուս եւ մեկ ավտոմեքենա, ինչպես նաեւ շտապօգնության մեքենա: 

Ձերբակալությունը տեղի է ունեցել Բրյուսելի շրջանից  20 կմ հեռու գտնվող համայնքում: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպիչը կարողացել է մահապարտի գոտով վերադառնալ Բրյուսել: