ՌԴ ԱԳՆ-ն նշել է որ համաշխարհային ու տարածաշրջանային մարտահրավերների դեմ պայքարում համագործակցությունն ամրապնդելու հարցում Մոսկվայի ու Անկարայի դիրքորոշումները նման են:

«Ռուսաստանն ու Թուրքիան նման կամ էլ համընկնող մոտեցումներ ունեն համաշխարհային ու տարածաշրջանային շատ խնդիրների վերաբերյալ, մտադիր են շարունակել կառուցողական երկխոսությունը: Մոսկվան ու Անկարան անհրաժեշտ են համարում համագործակցությունը՝ համաշխարհային ու տարածաշրջանային մարտահրավերներին հակազդելու եւ կայուն զարգացում ապահովելու նպատակով»,- ասված է ռուսական դիվանագիտական գերատեսչության կայքում, հայտնում է RT-ն: