Բաքվում տղամարդը ինքնահրկիզում է իրականացրել՝ խոշոր պարտքի պատճառով:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, նախնական տեղեկություններով, 34-ամյա Մալիք Հուսեյնովը ինքնահրկիզվել է Mugan Bank-ի մասնաճյուղի դիմաց: Նշվում է, որ տղամարդը հուսահատության գիրկն է ընկել այն բանի պատճառով, որ բանկից խոշոր գումար է վերցրել ու հիմա ի վիճակի չէ վերադարձնել այն:

Տուժածին ծանր վիճակում տեղափոխել են Հանրապետական այրվածքաբանական կենտրոն: Նրա մաշկի 50 տոկոսն այրված է, վնասված են նաեւ Հուսեյնովի վերին շնչուղիները:

Իրավապահ մարմինները պարզում են ինքնասպանության փորձի պատճառները: