«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների թվի աճը եւ նրանց վերջին ահաբեկչությունները  կարող են հանգեցնել «Ալ Կաիդա» խմբավորման ակտիվացմանը, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։

«Հիմա «Ալ Կաիդա»-ն թուլացել է, այնպես որ նրանք իրենց գոյության մասին հիշեցնելու համար նոր գործողություններ կազմակերպելու կարիք ունեն»,- կարծում է փորձագետ Հասան Աբու Հանիան։ Նրա կարծիքով ներկայումս ԻՊ-ն ու «Ալ Կաիդան» ջիհադի առաջատարության համար յուրօրինակ մրցույթի մեջ են։

Նա նշում է, որ վերջին տարում «Ալ Կաիդայի» շարքերում կռվող զինյալներից շատերը միացել են ԻՊ-ին։ Այս տարվա մայիսին «Ալ Կաիդայի» ջոկատներից մեկի հրամանատարը նույնպես միացավ ԻՊ-ին։ Դրանից 2 ամիս առաջ Նիգերիայի «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը նույնպես համալրեց ԻՊ-ի կազմը։

Հոդվածագրի կարծիքով Մալիում Radisson Blu հյուրանոցի վրա հարձակումը կարելի է գնահատել որպես «Ալ Կաիդայի» կողմից իր մասին հիշեցնելու փորձ։