Մալիի իշխանությունները հրապարակել են մի տղամարդու եւ կնոջ լուսանկարը, որոնք կասկածվում են երկրի մայրաքաղաք Բամակոյում հյուրանոցի վրա հարձակման ծրագրավորմանն առնչություն ունենալու մեջ, որի հետեւանքով մահացել է 19 մարդ, այդ թվում 6 ռուսաստանցի:
«Ռեյթերսի» փոխանցմամբ, լուսանկարը ցուցադրվել է տեղի հեռուստատեսությամբ: Մալիի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են, որ որոնում են հարձակումն իրականացրած ահաբեկիչներին աջակցողներին:
Ավելի վաղ «Ֆրանս Փրեսը»՝ վկայակոչելով մի քանի իրազեկ աղբյուրներ, հայտնել էր, որ երկրի իշխանություններն ակտիվորեն որոնում են 3-4 մարդու, որոնք, հնարավոր է, առնչություն ունեն հարձակումների հետ: Աղբյուրներից մեկի համաձայն, նրանց մեջ կարող են լինել երկու օտարերկրացիներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Բամակո քաղաքի Radisson հյուրանոցում զինյալները պատանդ էին վերցրել 170 մարդու՝ 140 կենվորի եւ 30 աշխատակցի: Մալիի զինված ուժերի հատուկ ջոկատայինները Ֆրանսիայի ուժայինների աջակցությամբ գրոհել էին շենքը: Ահաբեկչությունից զոհվել էր 27 մարդ:





























