«Գերտերությունները, որպես կանոն, առանձնապես դեմ չեն լինում «լոկալ պատերազմներին»՝ պայմանով, որ դրանք մնան վերահսկելիության սահմաններում եւ չվերածվեն տարածաշրջանային պատերազմների»,-գրում է «Չորրոդ ինքնիշխանությունը»՝ շարունակելով. «Դա ինքնին հասկանալի է, լուրջ նախապատրաստկան աշխատանքներն է պահանջում: Միշտ էլ այդպես է. եթե երկու հոգի կռվում են, «կազմակերպիչները» պիտի նախազգուշական միջոցառումներ ձեռնարկեն, որպեսզի այդ կռիվը զանգվածային ծեծուջարդի չվերածվի: Իսկ եթե ադրբեջանցիներն ընդամենը մեկ-երկու ամիս առաջ որոշեին հարձակվել Ղարաբաղի վրա, իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից: Ինչո՞ւ: Որովհետեւ իրադարձությունները կարող էին զարգանալ հետեւյալ սցենարով. Ադրբեջանը հարձակվում է Ղարաբաղի վրա եւ առաջին օրերին ինչ-որ հաջողությունների հասնում, հայկական զինված ուժերը ստիպված են լինում շատ ծանր հարվածներ հասցնել Ադրբեջանին, Ադրբեջանն իր հերթին հարձակվում է արդեն ոչ միայն Ղարաբաղի , այլեւ Հայաստանի վրա, այդ դեպքում Ռուսաստանը ստիպված է լինում կատարել իր դաշնակցային պարտավորությունները եւ միջամտել…Մի խոսքով՝ ահավոր շիլաշփոթ է ստացվում»: