ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկվել է 1,24 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 16–20.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում եւ հաշվարկվել է 1,24 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 367.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցված վարչական վարույթներն ընթացքի մեջ են:                                                                                                                                                                                              

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 845.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազարդրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30 հազարդրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                                                                

Ապօրինի որս

Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության ու Երեւանի տարածքային բաժինների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 103.5կգ /213հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երեւանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների եւ Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի  կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 11կգ /16 հատ/ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Շիրակի տարածքային բաժնի  կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 8.7 կգ./34 հատ/ «կարաս» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության կենտրոն:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 850 հազար դրամ: