Ադրբեջանում եռօրյա հավաքներ են անցկացվում՝ Զինված ուժերի ամբողջ ղեկավարության մասնակցությամբ:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, պատասխանատու անձինք զեկույցներ են ներկայացնում վերջին տարվա ընթացքում բանակում գործունեության եւ հիմնական ուղղություններով հանձնարարականների կատարման վերաբերյալ: Հավաքների ընթացքում ստուգվել են նաեւ գեներալների եւ սպաների մարտական պատրաստականությունն ու ղեկավար կազմի ունակությունները:

Նոյեմբերի 25-ին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ կայացել է նաեւ կոլեգիայի ընդլայնված նիստ: