ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստի ժամանակ թուրքական ՌՕՈՒ-ի կողմից Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի վրա հարձակումը որակվել է որպես միջազգային իրավունքի խախտում: Այս մասին հաղորդել է կազմակերպության մամուլի ծառայությունը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նիստի մասնակիցները շեշտադրել են տեղի ունեցածի լրջությունն եւ այդպիսի միջադեպերի կրկնության անթույլատրելիությունը:

Հիշեցնենք, որ ռուսական Սու-24 ինքնաթիռը Թուրքիայի ՌՕՈՒ F-16 կործանիչը խոցել է նոյեմբերի 24-ին:

Անկարան հայտարարել է, որ այն խախտել է Թուրքիայի օդային տարածքը, մինչդեռ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ ռուսական կործանիչը չի հատել Թուրքիայի սահմանը, իսկ թուրքական կործանիչը ներխուժել է Սիրիայի օդային տարածք: