Ֆրանսիայի Ազգային ժողովը հանդես է եկել Սիրիայում ավիահարվածներ հասցնելու գործողությունը շարունակելու օգտին: Այս մասին գրում է «Gazeta»-ն:
FranceTvInfo-ի փոխանցմամբ, հարցին «կողմ» է քվեարկել 515 պատգամավոր, «դեմ»՝ միայն 4-ը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Ֆրանսիային առաջարկել էր օգտագործել Կիպրոսում բրիտանական բազան՝ Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու համար:





























