ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպը:

Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայի օդային գոտու անվտանգության մասին Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ կնքված համաձայնագրի կոպիտ խախտոում են, որտեղ երկու երկրները միմյանց անկախ օդային արշավներ են իրականացնում: